2026 թվականի հոկտեմբերի 25-ին FPAN-ը COP17-ի Կանաչ գոտում անցկացրել է բնապահպանական լրագրության դասընթաց և ամփոփել «Ձայներ լեռնային գետերից» մրցույթը։
Դասընթացը
Մասնակիցներն անդրադարձել են բնապահպանական խնդիրների ուսումնասիրմանն ու լուսաբանմանը՝ ուշադրություն դարձնելով լեռնային գետերի պահպանությանը և համայնքների մասնակցությանը։ Միջոցառումն իրականացվել է «Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագրի շրջանակում։
Մրցույթի արդյունքները
Նույն օրը ներկայացվել են մրցույթի արդյունքները և պարգևատրվել հաղթողները։ Մասնակիցները լուսանկարների, տեսանյութերի և հոդվածների միջոցով ներկայացրել են գետերի պահպանության խնդիրները։

FPAN-ի մասնակցությունը COP17-ին →
«Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար»



Ֆինանսավորում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Իրականացնողներ՝ GRÜNE LIGA Berlin e.V. և FPAN։