FPAN × COP17 · YEREVAN 2026

Բնությունը մեզ միավորում է։
Հանդիպենք COP17-ում։
Բնության պահպանություն, համայնքների կայուն զարգացում և նոր երկխոսություններ։ FPAN-ը՝ COP17-ի Green Zone-ում։
ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ
Տեղական փորձից՝
դեպի ընդհանուր ապագա։
«Հանուն Մարդկության և Բնության հայկական ասոցիացիան» (FPAN) կմասնակցի հոկտեմբերի 19–30-ը Երևանում կայանալիք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17)։
Մեր տաղավարում կներկայացնենք մեր գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը, կկիսվենք տարիների ընթացքում կուտակած փորձով և կխոսենք բնության ու համայնքների ապագայի մասին։
01 / ԲՆՈՒԹՅՈՒՆ
Բնության պահպանություն
Ծանոթացեք կենսաբազմազանության պահպանությանն ուղղված մեր նախաձեռնություններին ու ընթացիկ ծրագրերին։
02 / ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
Կայուն զարգացում
Բացահայտեք համայնքների կայուն զարգացմանն ուղղված մեր աշխատանքն ու տեղական փորձը։
03 / ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Հանդիպումներ ու փորձ
Եկեք ծանոթանալու, հարցեր տալու և միանալու բնության պահպանության շուրջ երկխոսությանը։
2026 · GREEN ZONE
FPAN-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ COP17-ՈՒՄ
Բնապահպանական լրագրություն
Հոկտեմբերի 25-ին՝ COP17-ի Green Zone-ում, FPAN-ը կանցկացնի բնապահպանական լրագրությանը նվիրված դասընթաց՝ անդրադառնալով բնապահպանական խնդիրների ուսումնասիրման և լուսաբանման կարևորությանը։
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Ձայներ լեռնային գետերից»
Օրվա ավարտին կամփոփվեն մրցույթի արդյունքները, և տեղի կունենա հաղթողների պարգևատրման արարողությունը։
Հանդիպենք Green Zone-ում։
Սիրով հրավիրում ենք այցելելու մեր տաղավար, ծանոթանալու մեր աշխատանքին և միանալու բնության պահպանության շուրջ երկխոսությանը։