BMZ · ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Հողը պահպանել։
Հնարավորություններն աճեցնել։
Բնական ռեսուրսների կայուն օգտագործում՝ հանուն կենսունակ գյուղական համայնքների։
«Բնության հատուկ պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի թիրախային բնակավայրերի ֆերմերներին, գյուղատնտեսությամբ և զբոսաշրջությամբ զբաղվող բնակիչներին հրավիրում ենք մասնակցելու «Բնական ռեսուրսների կայուն օգտագործում» թեմայով գործնական դասընթացին։
Չորս ուղղություն՝ մեկ կայուն ապագայի համար
01 · ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ
Բարձրարժեք մշակաբույսերի մշակում
Գյուղատնտեսական գործունեության զարգացման և բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործման հնարավորություններ։
02 · ՀՈՂ ԵՎ ՋՈՒՐ
Կայուն պարարտանյութեր
«Կայուն պարարտանյութերը՝ հողի առողջության, ջրային ռեսուրսների պահպանության և կլիմայակայուն գյուղատնտեսության հիմք»։
03 · ՏԵՂԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայուն զբոսաշրջություն
Բնության հանդեպ հոգատարություն, տեղական հյուրընկալություն և համայնքների զարգացման հնարավորություններ։
04 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օրգանական գյուղատնտեսություն
Հողի, կենսաբազմազանության և գյուղատնտեսական արտադրության միջև կայուն կապերի ամրապնդում։
Միացե՛ք քննարկմանը։ Ներկայացրե՛ք ձեր հայտը։
Մասնակցությունն անվճար է՝ միայն նախնական գրանցմամբ և կազմակերպիչների հաստատմամբ։ Մասնակիցների առավելագույն թիվը՝ 20։
Հայտի ուղարկումը դեռ չի նշանակում մասնակցության հաստատում։ Կազմակերպիչները կկապվեն ընտրված մասնակիցների հետ։
Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և ԱԿԲԱ բանկի աջակցությամբ։ Հայաստանում ծրագիրն իրականացնում են «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունները։





Հարցերի համար՝ info@fpan.am · +374 93 420062