Կամավորական խմբերի հավաքագրում «Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագրի շրջանակներում

``` 

Կամավորական խմբերի հավաքագրում

 

Կամավորական խմբերի հավաքագրում

Միացե՛ք Հայաստանի լեռնային գետերի պահպանությանը

Հավաքագրում ենք կամավորական խմբեր Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից՝ Սևանա լիճը սնուցող գետերի մաքրման և պահպանության աշխատանքներին մասնակցելու համար։

 

Ծրագրի նպատակն է

Աջակցել Սևանա լիճը սնուցող 5 լեռնային գետերի պահպանությանը՝ ուժեղացնելով տեղական համայնքների, քաղաքացիական հասարակության և բնապահպանական նախաձեռնությունների կարողությունները։

 

Ի՞նչ է նախատեսվում ծրագրի շրջանակում

1
Վերապատրաստումներ Կամավորական խմբերի համար կիրականացվեն վերապատրաստումներ՝ գետերի էկոհամակարգերի, թափոնների կառավարման և համայնքային նախաձեռնությունների կազմակերպման վերաբերյալ։
2
Մաքրման ակցիաներ Կկազմակերպվեն մաքրման ակցիաներ ծրագրում ընդգրկված գետափնյա և ջրային տարածքներում։
3
Փորձի փոխանակում Կիրականացվեն փորձի փոխանակման հանդիպումներ տարբեր կամավորական խմբերի միջև։
4
Մրցույթ կամավորական խմբերի միջև Հաղթող թիմը կստանա անակնկալ նվեր և COP 2026-ին մասնակցելու հնարավորություն։

 

Կազմակերպությունը կապահովի

  Մասնագիտական վերապատրաստում  Տրանսպորտ
  Սնունդ  Անհրաժեշտ գործիքներ և պարագաներ

 

Ովքե՞ր կարող են դիմել

Սպասում ենք առնվազն 10 մասնակցից բաղկացած կամավորական խմբերի՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից։

Գավառագետ Մասրիկ Արգիճի Հերհեր Արփա

Տարիքային սահմանափակում չկա։

 

Միացե՛ք նախաձեռնությանը

Ստեղծե՛ք ձեր կամավորական խումբը և լրացրե՛ք մասնակցության հայտը։

Լրացնել հայտը Ծրագրի մասին 

Դիմելու վերջնաժամկետը՝ 10 օգոստոսի, 2026 թ.

 

Ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և GRÜNE LIGA Berlin e.V. կազմակերպությունների համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

```