Միացիր FPAN-ին․ կամավորություն և անդամակցություն

FPAN · ՄԱՐԴԻԿ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Փոփոխությունը սկսվում է
քո մասնակցությունից։

Քո ժամանակը, գաղափարներն ու հմտությունները կարող են օգտակար լինել բնությանը և համայնքներին։

Միանալ FPAN-ին ↗

«Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիան»՝ FPAN-ը, ձևավորում է կամավորների բազա և հրավիրում հետաքրքրված անձանց նաև ներկայացնելու կազմակերպությանն անդամակցելու հայտ։ Ընտրիր քեզ հարմար մասնակցության ձևը կամ միացիր երկու ուղղություններով։

01 / Դարձիր կամավոր

Գրանցվիր մեր կամավորների բազայում՝ առաջիկա նախաձեռնությունների և մասնակցության հնարավորությունների մասին տեղեկանալու համար։

  • Բնապահպանական և համայնքային միջոցառումներ
  • Գետերի և բնական տարածքների մաքրման ակցիաներ
  • Կրթական նախաձեռնություններ և իրազեկում
  • Միջոցառումների կազմակերպում
  • Լուսանկար, տեսանյութ, թարգմանություն և հաղորդակցություն

Նշիր քո հետաքրքրությունները, հմտություններն ու հասանելիությունը, որպեսզի կարողանանք առաջարկել համապատասխան հնարավորություններ։

02 / Ներկայացրու անդամակցության հայտ

Կիսո՞ւմ ես մեր արժեքները և ցանկանում ես ավելի երկարաժամկետ ներգրավվել FPAN-ի գործունեության մեջ։ Միացի՛ր մարդկանց, որոնք իրենց գաղափարներով, փորձով և մասնակցությամբ ցանկանում են նպաստել բնության պահպանությանն ու համայնքների կայուն զարգացմանը։

Այս փուլում անդամակցությունն անվճար է։ Հայտը ստանալուց հետո մեր թիմը կկապվի քեզ հետ՝ ներկայացնելու հետագա քայլերը։ Ձևը լրացնելը ինքնաբերաբար անդամակցություն չի հաստատում։

Աջակցություն՝ քո ընտրությամբ

Հետագայում նախատեսում ենք նաև հնարավորություն ստեղծել կամավոր նվիրատվություններով աջակցելու FPAN-ի ծրագրերին։ Նվիրատվությունը կամավորության կամ անդամակցության նախապայման չէ։ Անդամակցության պայմանների հնարավոր փոփոխությունների մասին կտեղեկացնենք նախապես։

Մի ձև․ մասնակցության երեք տարբերակ

Ընտրիր՝ որպես կամավոր, անդամակցության հայտ կամ երկուսն էլ։

Լրացնել գրանցման ձևը →

Հարցերի դեպքում՝ info@fpan.am։