Ծրագիրն իրականացվել է 2025 թվականին NABU Հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ FPAN և ISSD կազմակերպությունների համագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
Նպատակը
Նպաստել Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը, հանրային իրազեկմանը և երիտասարդների, համայնքների ու մասնավոր հատվածի մասնակցությանը։
Իրականացված հիմնական գործողությունները
- Բնապահպանական սեմինարներ և համայնքային հանդիպումներ Գեղարքունիքում։
- Սևանա լճի ափամերձ մաքրման ակցիաներ։
- Երիտասարդների և կամավորական խմբերի ներգրավում։
- Կորպորատիվ կամավորության և տեղեկատվական արշավների զարգացում։
- Փորձի փոխանակման ուսումնագիտական այց Գերմանիա։
Ծանոթանալ լեռնային գետերի ընթացիկ ծրագրին →
Ֆինանսավորում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Իրականացնողներ և գործընկերներ՝ NABU Հայաստանյան մասնաճյուղ, FPAN, ISSD։