Բնապահպանական ՀԿ-ների սեմինար

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Գաղափարից դեպի գործող բնապահպանական կազմակերպություն

Գործնական սեմինար գործող և նորաստեղծ բնապահպանական ՀԿ-ների, համայնքային նախաձեռնությունների և ակտիվ քաղաքացիների համար՝ կազմակերպություն ստեղծելու, կարողությունները զարգացնելու և համայնքային բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ամսաթիվ՝ 20 հուլիսի 2026
Ժամ՝ 10:00
Մասնակցությունը՝ անվճար
 
 
Սեմինարի նպատակը

Ամրապնդել համայնքային բնապահպանական նախաձեռնությունները

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը ստեղծել և աջակցել երեք բնապահպանական հասարակական կազմակերպության։ Սեմինարը մասնակիցներին կօգնի հասկանալ, թե ինչպես ձևակերպել կազմակերպության առաքելությունը, ստեղծել արդյունավետ թիմ, գրանցել ՀԿ, ներգրավել համայնքը և մշակել իրատեսական բնապահպանական նախաձեռնություն։

1

ՀԿ-ի ստեղծում

Առաքելություն, նպատակներ, հիմնադիր թիմ, կառավարման կառուցվածք և իրավական գրանցման հիմնական քայլեր։

2

Կարողությունների զարգացում

Ծրագրերի պլանավորում, համայնքային մասնակցություն, հաղորդակցություն, ֆինանսական պատասխանատվություն և հաշվետվողականություն։

3

Փոքր դրամաշնորհային ծրագրեր

Ընտրված նորաստեղծ ՀԿ-ները հնարավորություն կունենան մշակել և իրականացնել փոքր բնապահպանական նախաձեռնություններ։

Ո՞ւմ համար է

Երկու մասնակցության ուղի

A

Գործող բնապահպանական ՀԿ-ներ

Կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են զարգացնել կառավարման, ծրագրային պլանավորման, համայնքային ներգրավման և դրամաշնորհային հայտերի մշակման կարողությունները։

Հատուկ ուշադրություն՝ ծրագրային պլանավորում, ֆինանսական կառավարում, գործընկերություն և հաղորդակցություն։
B

Նոր ՀԿ ստեղծել ցանկացող խմբեր

Համայնքային խմբերի և ակտիվ քաղաքացիների համար, որոնք ունեն բնապահպանական գաղափար, բայց դեռ չունեն գրանցված կազմակերպություն։

Հնարավոր աջակցություն՝ թիմի ձևավորում, կանոնադրություն, գրանցում, մենթորություն և փոքր ծրագրի մշակում։
 
Ինչո՞ւ է սա կարևոր

Տեղական խնդիրները լավագույնս լուծվում են տեղական նախաձեռնությունների միջոցով

Համայնքային բնապահպանական խնդիրների ավելի արագ և հասցեական բացահայտում
Բնակիչների մասնակցության և պատասխանատվության բարձրացում
Համայնքապետարանների, բիզնեսների և քաղաքացիական հասարակության համագործակցություն
Ծրագրի ավարտից հետո նախաձեռնությունների շարունակականություն
Նախնական ծրագիր

Սեմինարի հիմնական թեմաները

Ժամերը կարող են ճշգրտվել վերջնական ծրագրի հաստատումից հետո։

10:00–10:20
Բացում և ծրագրի ներկայացում
Բնապահպանական ՀԿ-ների դերը և նախատեսվող աջակցությունը։
10:20–11:05
Ինչպե՞ս ստեղծել կենսունակ ՀԿ
Առաքելություն, նպատակներ, կառավարման կառուցվածք և թիմ։
11:05–11:35
ՀԿ-ի գրանցման հիմնական քայլերը
Փաստաթղթեր, ընթացակարգեր և գործնական խորհուրդներ։
11:35–11:50
Բնապահպանական խնդրից դեպի ծրագրային գաղափար
Խնդիր, շահառուներ, նպատակներ, գործողություններ և արդյունքներ։ 
11:50–12:35
Փոքր դրամաշնորհային ծրագրի մշակում
Պարզ բյուջե, ժամանակացույց, ռիսկեր, ցուցանիշներ և հաշվետվողականություն։
12:35–13:35
Սուրճի ընդունում և Ճաշ
13:35–16:00
Խմբային աշխատանք և հաջորդ քայլեր
Գաղափարների ներկայացում, ընտրության և հետագա աջակցության գործընթաց։
Մասնակցության արդյունքը

Ի՞նչ կստանան մասնակիցները

✓ Հստակ ուղեցույց
Ինչպես ստեղծել և կառավարել բնապահպանական ՀԿ։
✓ Գործնական գործիքներ
Ինչպես գաղափարը վերածել ծրագրային նախաձեռնության։
✓ Մենթորական աջակցություն
Ընտրված խմբերի համար՝ ՀԿ ստեղծման և զարգացման ընթացքում։
✓ Փոքր ծրագրի հնարավորություն
Իրատեսական համայնքային բնապահպանական նախաձեռնության մշակում։
Գրանցում

Ընտրեք համապատասխան գրանցման ձևը

Սեմինարին մասնակցելու և նոր բնապահպանական ՀԿ ստեղծելու գործընթացները ունեն առանձին գրանցման ձևեր։ Անհրաժեշտության դեպքում կարող եք լրացնել երկուսն էլ։

 

1. Սեմինարի մասնակցության գրանցում

Լրացրեք այս ձևը, եթե ցանկանում եք մասնակցել հուլիսի 29-ի սեմինարին՝ որպես գործող ՀԿ-ի ներկայացուցիչ, համայնքային խմբի անդամ կամ անհատ մասնակից։

Գրանցվել սեմինարին 

 

2. Նոր բնապահպանական ՀԿ ստեղծելու դիմում

Լրացրեք այս ձևը, եթե ունեք համայնքային բնապահպանական գաղափար և ցանկանում եք ծրագրի աջակցությամբ ստեղծել նոր հասարակական կազմակերպություն։

Դիմել ՀԿ ստեղծելու համար 

Կարևոր. Դիմումը լրացնելը ավտոմատ ընտրություն չի նշանակում։ Դիմումները կգնահատվեն գաղափարի համապատասխանության, համայնքային կարիքի, թիմի պատրաստակամության և ծրագրին մասնակցելու հնարավորության հիման վրա։
Ծրագրի գործընկերները

Նախաձեռնող, ֆինանսավորող և իրականացնող կառույցներ

BMZ
NABU
ԱԿԲԱ բանկ
FPAN
Էկո-Գլոբ

Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։ Հայաստանում ծրագրի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է։ Ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ sbz@fpan.am   |   +374 44 599949