
Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ CBD COP17-ը։ Սա միջազգային հարթակ է, որտեղ քննարկվում են կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգերի պաշտպանության համաշխարհային մարտահրավերներն ու դրանց լուծումները։
«Հանուն Մարդկության և Բնության հայկական ասոցիացիան» (FPAN) բնապահպանական կազմակերպություն է, որն աշխատում է Հայաստանի բնական էկոհամակարգերի պահպանության և համայնքների կայուն զարգացման ուղղությամբ։ COP17-ի շրջանակում մենք կներկայացնենք մեր գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու բնության պահպանությանն ուղղված նախաձեռնությունները։
Այս կարևոր միջազգային միջոցառման շրջանակներում մենք հավաքագրում ենք կամավորների, որոնք կմիանան FPAN-ի տաղավարի աշխատանքներին, կօգնեն այցելուներին ծանոթանալ մեր գործունեությանը, ծրագրերին ու նախաձեռնություններին և կնպաստեն դրանց մասին իրազեկվածության բարձրացմանը։
Եթե հետաքրքրված ես բնապահպանությամբ, ցանկանում ես ձեռք բերել նոր փորձ, ներգրավվել միջազգային նշանակության միջոցառման մեջ և քո ներդրումն ունենալ բնության պահպանության գործում, ապա սիրով սպասում ենք քեզ մեր կամավորական թիմում։
🗓️ Հոկտեմբերի 19-30
🕘 09։30-20։00
Դիմի՛ր կամավոր դառնալու համար՝ անցնելով հղմամբ։
Հարցերի դեպքում գրե՛ք մեր ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին։
Վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 14
Միասին՝ հանուն մարդկության և բնության։