«RestArt» հյուրատունը հագեցվել է արևային ֆոտովոլտային կայանով FPAN «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ

FPAN «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացված «Դարձիր կանաչ հյուրատուն» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «RestArt» հյուրատանը տեղադրվել է 5.22 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Այս կայանը ձեռք է բերվել ծրագրի դրամաշնորհային աջակցության շնորհիվ և շուտով կհանձնվի շահագործման։

Հիշեցնենք, որ այս անվանակարգում հաղթող ճանաչված հինգ հյուրատները ստացել են նպատակային դրամաշնորհներ՝ կայուն բնօգտագործման տեխնոլոգիաների ներդրման և շրջակա միջավայրի նկատմամբ առավել զգայուն, «կանաչ» գործունեություն ապահովելու համար։