Այստեղ հավաքված են դասընթացները, մասնակցության պայմանները և գրանցման հղումները։
Դասընթացներ
ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ · Վայոց ձոր
Մարդ–վայրի բնություն կոնֆլիկտի կանխարգելում
Վայրի կենդանիներից առաջացող վնասների կանխարգելման գործնական մեթոդներ։
Վայոց ձորի ծրագրային բնակավայրերի անասնապահների, մեղվապահների և գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար։
ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ · Վայոց ձոր
Բնական ռեսուրսների կայուն օգտագործում
Բարձրարժեք մշակաբույսեր, հողի առողջություն, կայուն զբոսաշրջություն և օրգանական գյուղատնտեսություն։
Ծրագրային բնակավայրերի ֆերմերների, գյուղատնտեսությամբ և զբոսաշրջությամբ զբաղվող բնակիչների համար։
ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ · Լոռի
RESILAND․ անվճար դասընթացներ Լոռիում
Կայուն հավաք և վերամշակում, մեղվաբուծություն, էկոտուրիզմ ու փոքր բիզնես։
Ծրագրում ընդգրկված 29 համայնքների չափահաս բնակիչների համար։ Առաջնահերթություն՝ կանանց և երիտասարդներին։
ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ · Սյունիք
RESILAND․ անվճար դասընթացներ Սյունիքում
Դեղաբույսեր և վայրի պտուղներ, մեղվաբուծություն, էկոտուրիզմ ու փոքր բիզնես։
Կապանի և ծրագրի մյուս 8 բնակավայրերի չափահաս բնակիչների համար։ Առաջնահերթություն՝ կանանց և երիտասարդներին։
Նոյեմբերի 7-ի և 8-ի դասընթացներում տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը 20 մասնակից։ Հայտի ուղարկումը մասնակցության հաստատում չէ․ ընտրված անձանց հետ կկապվեն կազմակերպիչները։
Դրամաշնորհային հնարավորություններ
RESILAND-ի դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհների։ Այս պահին հրապարակված են դասընթացների մասնակցության հայտերը։ Դասընթացի ավարտը դրամաշնորհի տրամադրում չի երաշխավորում։
Կամավորություն և անդամակցություն
Կարող եք գրանցվել FPAN-ի կամավորների բազայում կամ ներկայացնել անդամակցության հայտ։ Կամավորների գրանցումն անվճար է։ Անդամակցությունը մինչև 2026 թվականի ավարտն անվճար է, իսկ 2027 թվականից անդամավճարը՝ ամսական 5,000 դրամ։
Արխիվային հայտարարություններ
Ստորև նշված հրավերների ժամկետներն ավարտվել են։ Դրանք պահպանվում են որպես նախկին գործունեության մասին տեղեկատվություն։
Վայոց ձորի բուֆերային գոտիների ծրագիր





Նախաձեռնող՝ NABU։ Ֆինանսավորում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (BMZ)։ Գործընկեր՝ Ակբա բանկ։ Իրականացնողներ՝ FPAN և Էկո-Գլոբ։
RESILAND · Ֆինանսավորողներ և գործընկերներ


Ֆինանսական աջակցություն՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, Համաշխարհային բանկ և Շվեդիա։ Իրականացնողներ՝ Կոմպասս ՀԿ և FPAN։