Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծելով անցնել օրգանական սերտիֆիկացման գործընթաց, ստանալ հավաստագիր և զարգացնել արտադրական և արտահանման կարողությունները։
Մրցույթի շրջանակում ընտրված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կստանան համակցված ֆինանսական և տեխնիկական աջակցություն։
Ովքե՞ր կարող են դիմել
- Օրգանական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները
- Օրգանական արտադրության անցում նախատեսող տնտեսվարողները
Ֆինանսական աջակցություն
- Օրգանական սերտիֆիկացման համաֆինանսավորում (առավելագույնը՝ մինչև 400,000 ՀՀ դրամ)
Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը հոգում է շահառուն։
Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ։
Ծրագրի մասին
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Ակբա բանկի և NABU-ի համագործակցությամբ։
2026 թվականից ծրագրի իրականացումը շարունակվում է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիայի (FPAN) կողմից՝ Ակբա բանկի հետ համագործակցությամբ։
Ծրագիրն այժմ ներառում է ավելի քան 100 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներ
Նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 4-ին՝
- Զրոյական սով (SDG 2: Zero Hunger)
- Պատասխանատու սպառում և արտադրություն (SDG 12: Responsible Consumption and Production)
- Կյանք ցամաքում (SDG 15: Life on Land)
- Գործընկերություն հանուն նպատակների (SDG 17: Partnerships for the Goals)
Կապ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել FPAN-ի գրասենյակ՝
Հեռ.՝ +374 93 420062, +374 44 599949
Էլ․ փոստ՝ info@fpan.am