«Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի «Դարձիր կանաչ հյուրատուն» մրցույթում ընտրված «RestArt» հյուրատանը ծրագրի դրամաշնորհային աջակցությամբ տեղադրվել է 5.22 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
Այս անվանակարգում ընտրված հինգ հյուրատները ստացել են նպատակային դրամաշնորհներ՝ կայուն բնօգտագործման տեխնոլոգիաների ներդրման և ավելի էկոլոգիապես պատասխանատու գործունեության համար։

