Բնության պահպանվող տարածքներ՝ ազգային հարստություն

FPAN «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակում մենք կարևորում ենք Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանումն ու ճանաչելիության բարձրացումը։

Այս տարածքները ընդգրկում են ցամաքային էկոհամակարգեր, մակերևութային և ստորգետնյա ջրային ռեսուրսներ, ինչպես նաև օդային ավազաններ, որոնք առանձնացվում են հատուկ օրենքներով՝ հաշվի առնելով դրանց բնապահպանական, գիտական, պատմամշակութային, զբոսաշրջային և գեղագիտական նշանակությունը։

Այդ տարածքներում տնտեսական գործունեությունը սահմանափակվում է կամ արգելվում, որպեսզի պահպանվեն բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև էկոհամակարգերի բնական հավասարակշռությունը։ Պահպանման հիմնական նպատակներն են.

  • աջակցել էկոհամակարգերի ու կենսաբազմազանության բնականոն զարգացմանը,

  • կանխել մարդածին միջամտությունների վնասակար ազդեցությունը,

  • բացահայտել իրավախախտումները և ապահովել օրենքով սահմանված պահպանման ռեժիմի իրականացումը։

Բնության պահպանվող տարածքների գոտիներում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է խաթարել դրանց բնական կայունությունը։

Հայաստանում առանձնացվում են հետևյալ պահպանվող տարածքները՝
• Ազգային պարկեր
• Արգելավայրեր
• Արգելոցներ
• Բնության հուշարձաններ

Բնության պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է՝ հանուն ապագա սերունդների։