Մեր օրերում յուրաքանչյուր մարդու վարքը նշանակալի ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։ Որպեսզի ձևավորվի պատասխանատու և կայուն ապրելակերպ, անհրաժեշտ է սկսել բնաճանաչողությունն ու էկոլոգիական կրթությունը հենց դպրոցական տարիքից։
FPAN «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացվում է «Իմ Էկոհետքը» խորագրով սեմինարաշար, որն ուղղված է դպրոցականների իրազեկության բարձրացմանը՝ իրենց առօրյա սովորությունների և բնության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։
📌 Սեմինարի նպատակներն են՝
Դպրոցականներին պարզ ու մատչելի ձևով բացատրել, թե ինչ է «էկոհետքը» (carbon/ecological footprint),
Քննարկել կենցաղում կիրառելի պարզ քայլեր՝ ջրի և էլեկտրաէներգիայի խնայողություն, վերամշակում, վերօգտագործում,
Ներկայացնել պլաստիկի վնասը կենսաբազմազանության համար և առաջարկել դրա այլընտրանքները,
Մանկավարժական խաղերի միջոցով զարգացնել բնապահպանական պատասխանատվություն։
Սեմինարի ընթացքում աշակերտները մասնակցում են փոքր խմբային քննարկումների, հարցուպատասխանների և ակտիվ խաղերի, որոնց արդյունքում սովորում են՝ ինչպես նվազեցնել իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ առանց մեծ ջանքերի։
📎 Նախաձեռնությունն ունի շարունակական բնույթ։ Նախատեսվում է նաև ստեղծել դպրոցական ակումբներ, որտեղ երեխաները կնախաձեռնեն բնապահպանական փոքր նախագծեր՝ դպրոցում, տանը կամ համայնքում։