Հայտերի ներկայացման հրավեր - Թռչնաբանական հետազոտության

Հայտերի ներկայացման հրավեր

Թռչնաբանական հետազոտության իրականացում Վայոց ձորի մարզում

«Հանուն Մարդկության և Բնության» հայկական ասոցիացիա (FPAN) ՀԿ-ն հրավիրում է համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներին և կազմակերպություններին ներկայացնել տեխնիկական և ֆինանսական առաջարկներ՝ Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների ծրագրային գյուղերի վարչական տարածքներում թռչնաբանական հետազոտություն իրականացնելու համար։

Հայտերի ներկայացման հրավերն իրականացվում է «Կենտրոնական Հայաստանում պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից։

Աշխատանքի նպատակը

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ծրագրային տարածքում հանդիպող թռչնատեսակների կազմը, տարածական բաշխվածությունը, հիմնական կենսամիջավայրերը, ինչպես նաև պահպանության տեսանկյունից կարևոր տեսակներն ու դրանց վրա ազդող հիմնական սպառնալիքները։

Ուսումնասիրության արդյունքները կօգտագործվեն կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն կառավարման և համայնքային մակարդակում բնապահպանական միջոցառումների պլանավորման համար։

Աշխատանքի իրականացման վայրը

Վայոց ձորի մարզ, Վայք և Ջերմուկ համայնքների 19 ծրագրային գյուղերի վարչական տարածքներ։

Աշխատանքի ժամկետը

Հունիս – հոկտեմբեր 2026 թվական։

Աշխատանքի ծավալը

  • 20 դաշտային աշխատանքային օր
  • 6 աշխատանքային օր՝ տվյալների մշակման և վերջնական հաշվետվության պատրաստման համար

Հայտին անհրաժեշտ է կցել

  • Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության համառոտ ներկայացում
  • Համապատասխան փորձի նկարագրություն
  • Նմանատիպ իրականացված աշխատանքների ցանկ
  • Ֆինանսական առաջարկ

Կատարողին ներկայացվող հիմնական պահանջները

  • Թռչնաբանական հետազոտությունների և դաշտային հաշվառումների իրականացման փորձ
  • Թռչունների դաշտային ճանաչման հմտություններ
  • GPS/GNSS սարքերի կամ քարտեզագրական հավելվածների կիրառման փորձ
  • Տվյալների մշակման, վերլուծության և հաշվետվությունների պատրաստման կարողություն

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 1-ը, ժամը 18:00։

Հայտերի ընդունման հասցե

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

Էլ․ փոստ՝ info@fpan.am

Էլեկտրոնային նամակի թեմայում խնդրում ենք նշել՝

Ornithological Biodiversity Study – 1.2.1.2

Լրացուցիչ տեղեկությունների և տեխնիկական առաջադրանքը ստանալու համար կարող եք դիմել վերը նշված էլեկտրոնային հասցեով։

Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ կկապվեն։