Հայտերի ներկայացման հրավեր
GIS տվյալների բազայի և թեմատիկ քարտեզների մշակում բնական ռեսուրսների օգտագործման հայեցակարգի համար
«Հանուն Մարդու» և «Էկոգլոբ» հասարակական կազմակերպությունները հրավիրում են համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներին և կազմակերպություններին ներկայացնել տեխնիկական և ֆինանսական առաջարկներ՝ Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների 19 ծրագրային գյուղերի վարչական տարածքներում GIS և քարտեզագրման աշխատանքներ իրականացնելու համար։
Աշխատանքն իրականացվում է «Կենտրոնական Հայաստանում պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից։
Աշխատանքը վերաբերում է ծրագրի 1.3 գործողությանը՝ բնական ռեսուրսների օգտագործման հայեցակարգի մշակմանը։
Աշխատանքի նպատակը
Աշխատանքի նպատակն է մշակել GIS տվյալների բազա և թեմատիկ քարտեզներ, որոնք կծառայեն որպես հիմք ծրագրային տարածքներում բնական ռեսուրսների օգտագործման հայեցակարգի մշակման համար։
Աշխատանքի իրականացման վայրը
Վայոց ձորի մարզ, Վայք և Ջերմուկ համայնքների 19 ծրագրային գյուղերի վարչական տարածքներ։
Ծրագրային գյուղերը
Կարմրաշեն, Կեչուտ, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Փոռ, Հերհեր, Գնդեվազ, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Կապույտ, Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի։
Աշխատանքի շրջանակը
- Ծրագրային տարածքի GIS տվյալների բազայի ձևավորում
- Վարչական և ֆիզիկական քարտեզների պատրաստում
- DEM, լանջերի թեքության և կողմնադրության քարտեզների մշակում
- Հողօգտագործման քարտեզների մշակում՝ կադաստրային տվյալների հիման վրա
- Հողածածկույթի քարտեզների մշակում՝ Sentinel-2 կամ այլ բաց արբանյակային տվյալների հիման վրա
- Բուսածածկույթի փոփոխությունների վերլուծություն վերջին մոտ 10 տարվա համար
- Գյուղատնտեսական հողերի, արոտավայրերի, անտառների և ջրային ռեսուրսների քարտեզագրում
- Բնական վտանգների քարտեզների պատրաստում՝ սողանքներ, հեղեղներ, սելավներ, էրոզիոն ռիսկեր
- Բնական ռեսուրսների օգտագործման ներկա վիճակը նկարագրող քարտեզների պատրաստում
- Քարտեզների պատրաստում տպագրության և հաշվետվության մեջ ներառման համար
Սպասվող արդյունքները
- GIS տվյալների բազա՝ խմբագրվող ձևաչափերով
- Ծրագրային տարածքի ընդհանուր քարտեզներ
- Հողօգտագործման և հողածածկույթի քարտեզներ
- Բուսածածկույթի փոփոխությունների քարտեզներ
- Արոտավայրերի, անտառների, գյուղատնտեսական հողերի և ջրային ռեսուրսների քարտեզներ
- Բնական վտանգների և ռիսկային տարածքների քարտեզներ
- Տպագրության համար պատրաստ PDF քարտեզներ
- Կարճ տեխնիկական հաշվետվություն՝ կիրառված մեթոդաբանության և տվյալների աղբյուրների նկարագրությամբ
Կատարողին ներկայացվող պահանջները
- GIS և հեռահար զոնդավորման ոլորտում աշխատանքային փորձ
- QGIS, ArcGIS կամ համարժեք GIS ծրագրերի կիրառման հմտություններ
- Sentinel-2, Landsat կամ այլ արբանյակային տվյալների մշակման փորձ
- Հողօգտագործման, հողածածկույթի կամ թեմատիկ քարտեզների պատրաստման փորձ
- Տեխնիկական հաշվետվությունների պատրաստման կարողություն
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել
- Ինքնակենսագրական կամ կազմակերպության համառոտ ներկայացում
- Նմանատիպ աշխատանքների փորձի նկարագրություն
- Տեխնիկական առաջարկ
- Ֆինանսական առաջարկ
Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հուլիսի 10-ը, ժամը 18:00։
Հայտերի ընդունման հասցե
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
Էլ․ փոստ՝ info@fpan.am
Էլեկտրոնային նամակի թեմայում խնդրում ենք նշել՝
GIS Mapping – Activity 1.3
Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ կկապվեն։