Հանդիպման մասին
Մեկնարկային հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի նպատակները, հիմնական ուղղությունները, նախատեսվող գործողությունները, թիրախային բնակավայրերը, ակնկալվող արդյունքները և ծրագրի իրականացման ժամանակացույցը։
Մասնակիցները կծանոթանան ծրագրի շրջանակում նախատեսվող դասընթացներին, խորհրդատվական հանդիպումներին, բնապահպանական և սոցիալ-տնտեսական միջոցառումներին, ինչպես նաև դրանց մասնակցելու և գրանցվելու հնարավորություններին։
Բնության պահպանություն և կայուն եկամտի հնարավորություններ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում և գյուղական համայնքներում աղքատության նվազեցում» ծրագիրն իրականացվում է Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների 19 գյուղական բնակավայրերում։
Ծրագրի նպատակն է խթանել Վայոց ձորի մարզի պահպանվող տարածքների, մասնավորապես՝ Հեր-Հերի արգելավայրի, ինչպես նաև Ջերմուկի ազգային պարկի և մարզի այլ բնապահպանական նշանակության տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացումը՝ ապահովելով բնական ռեսուրսների պատասխանատու կառավարում, կենսաբազմազանության պահպանություն և գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում։ Ծրագիրը նպաստում է այլընտրանքային եկամտի հնարավորությունների ստեղծմանը, կանանց և խոցելի խմբերի տնտեսական ակտիվացմանը, համայնքների կարողությունների զարգացմանը և բնապահպանական ու էկոտուրիստական նախաձեռնությունների խթանմանը։
Ծրագիրը միավորում է բնապահպանական, տնտեսական և սոցիալական զարգացման միջոցառումները՝ երկարաժամկետ և գործնական լուծումներ ստեղծելով համայնքների համար։

Հանդիպման նպատակը
Ներկայացնել ծրագրի կառուցվածքը, առաջիկա գործողությունները և մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև ստեղծել անմիջական հաղորդակցության հարթակ ծրագրի թիմի, համայնքների բնակիչների, գործընկեր կառույցների և շահագրգիռ կողմերի միջև։
Մեկնարկային հանդիպման օրակարգ
Ովքեր կարող են մասնակցել
Հանդիպումը բաց է ծրագրային համայնքների բնակիչների, ֆերմերների, կոոպերատիվների, փոքր ձեռնարկությունների, կանանց և երիտասարդների, տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների, պետական և համայնքային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ծրագրով հետաքրքրված այլ անձանց համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք նախապես ուղարկել մասնակցության հայտը։
Կապ և լրացուցիչ տեղեկություններ
Հանդիպման, գրանցման կամ ծրագրի առաջիկա գործողությունների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի թիմի հետ։
Ֆինանսավորում և իրականացում
Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։
Հայաստանում ծրագրի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից։
Ֆինանսավորող, նախաձեռնող և իրականացնող գործընկերներ





2026 թ. հուլիսի 28 · 11:00–13:00 · Վայքի մշակույթի տուն