Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. մրցույթը

Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծելով անցնել օրգանական սերտիֆիկացման գործընթաց, ստանալ հավաստագիր և զարգացնել արտադրական և արտահանման կարողությունները։

Մրցույթի շրջանակում ընտրված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կստանան համակցված ֆինանսական և տեխնիկական աջակցություն։

Ովքե՞ր կարող են դիմել

  • Օրգանական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները
  • Օրգանական արտադրության անցում նախատեսող տնտեսվարողները

Ֆինանսական աջակցություն

  • Օրգանական սերտիֆիկացման համաֆինանսավորում (առավելագույնը՝ մինչև 400,000 ՀՀ դրամ)

Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը հոգում է շահառուն։

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ։

Լրացնել դիմում-հայտը 

Ծրագրի մասին

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Ակբա բանկի և NABU-ի համագործակցությամբ։

2026 թվականից ծրագրի իրականացումը շարունակվում է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիայի (FPAN) կողմից՝ Ակբա բանկի հետ համագործակցությամբ։

Ծրագիրն այժմ ներառում է ավելի քան 100 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներ

Նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 4-ին՝

  • Զրոյական սով (SDG 2: Zero Hunger)
  • Պատասխանատու սպառում և արտադրություն (SDG 12: Responsible Consumption and Production)
  • Կյանք ցամաքում (SDG 15: Life on Land)
  • Գործընկերություն հանուն նպատակների (SDG 17: Partnerships for the Goals)

Կապ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել FPAN-ի գրասենյակ՝

Հեռ.՝ +374 93 420062, +374 44 599949 
Էլ․ փոստ՝ info@fpan.am