«Բնության հատուկ պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում և գյուղական համայնքներում աղքատության նվազեցում» ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել երեք նոր բնապահպանական հասարակական կազմակերպությունների ստեղծմանը և կարողությունների զարգացմանը։
Դիմել կարող են ծրագրի թիրախային բնակավայրերում բնակվող կամ գործունեություն իրականացնող նախաձեռնող խմբերը և ակտիվ քաղաքացիները, որոնք՝
Ընտրված նախաձեռնող խմբերը կարող են ստանալ՝
Դիմումի շրջանակում նախաձեռնող խումբը պետք է ներկայացնի նաև այն փոքր բնապահպանական ծրագրի նախնական գաղափարը, որը ցանկանում է իրականացնել նորաստեղծ ՀԿ-ի միջոցով։
Ներկայացվող ծրագրի ընդհանուր բյուջեն չի կարող գերազանցել 4,000 եվրոյին համարժեք գումարը։
Դիմումի ներկայացումը չի երաշխավորում ՀԿ-ի ստեղծման աջակցության, դրամաշնորհի կամ ֆինանսավորման տրամադրում։ Դիմումները գնահատվելու են մրցութային կարգով։