Հայտերի ներկայացման հրավեր - Բուսաբանական ուսումնասիրության

Հայտերի ներկայացման հրավեր

Բուսաբանական ուսումնասիրության իրականացում Վայոց ձորի մարզում

«Հանուն Մարդկության և Բնության» հայկական ասոցիացիա (FPAN) ՀԿ-ն հրավիրում է համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներին և կազմակերպություններին ներկայացնել տեխնիկական և ֆինանսական առաջարկներ՝ Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների ծրագրային գյուղերի վարչական տարածքներում բուսաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար։

Հայտերի ներկայացման հրավերն իրականացվում է «Կենտրոնական Հայաստանում պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից։

Աշխատանքի նպատակը

Ուսումնասիրության նպատակն է իրականացնել ծրագրային տարածքի բուսականության և բուսատեսակների գնահատում՝ հիմնականում առկա գրականության, նախկին ուսումնասիրությունների և հասանելի տվյալների վերլուծության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական բացերի լրացման նպատակով իրականացնել նպատակային դաշտային այցելություններ։

Ուսումնասիրության արդյունքում պետք է ամփոփվի տարածքում հանդիպող կամ սպասվող բուսատեսակների և հիմնական բուսական համակեցությունների վերաբերյալ տեղեկատվությունը, առանձնացվեն պահպանության տեսանկյունից կարևոր տեսակներն ու կենսամիջավայրերը, ինչպես նաև մշակվեն գործնական առաջարկություններ՝ հետագա մոնիթորինգի և պահպանության միջոցառումների պլանավորման համար։

Աշխատանքի իրականացման վայրը

Վայոց ձորի մարզ, Վայք և Ջերմուկ համայնքների 19 ծրագրային գյուղերի վարչական տարածքներ։

Աշխատանքի ժամկետը

Հունիս – հոկտեմբեր 2026 թվական։

Աշխատանքի ծավալը

  • 20 դաշտային աշխատանքային օր
  • 6 աշխատանքային օր՝ տվյալների մշակման և վերջնական հաշվետվության պատրաստման համար

Կատարողին ներկայացվող հիմնական պահանջները

  • Բուսաբանական ուսումնասիրությունների իրականացման փորձ
  • Հայաստանի բուսականության և բուսատեսակների ճանաչման գիտելիքներ
  • Գիտական և տեխնիկական աղբյուրների վերլուծության փորձ
  • GPS/GNSS սարքերի կամ քարտեզագրական հավելվածների կիրառման հմտություններ
  • Տվյալների մշակման, վերլուծության և մասնագիտական հաշվետվությունների պատրաստման կարողություն

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել

  • Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության համառոտ ներկայացում
  • Համապատասխան փորձի նկարագրություն
  • Նմանատիպ իրականացված աշխատանքների ցանկ
  • Ֆինանսական առաջարկ

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 1-ը, ժամը 18:00։

Հայտերի ընդունման հասցե

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

Էլ․ փոստ՝ info@fpan.am

Էլեկտրոնային նամակի թեմայում խնդրում ենք նշել՝

Botanical Study – 1.2.1.1

Լրացուցիչ տեղեկությունների և տեխնիկական առաջադրանքը ստանալու համար կարող եք դիմել վերը նշված էլեկտրոնային հասցեով։

Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ կկապվեն։