Տեղեկատվական Հանդիպում կայուն գյուղատնտեսություն, բնության պահպանություն և կանաչ եկամտի հնարավորություններ թեմայով

Կայուն գյուղատնտեսություն, բնության պահպանություն և կանաչ եկամտի հնարավորություններ

2026 թվականի հուլիսի 28-ին Վայքում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ նվիրված կլիմայական փոփոխություններին դիմակայող գյուղատնտեսությանը, կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի համար անվտանգ եկամտի նոր հնարավորություններին։

Ամսաթիվ
28 հուլիսի, 2026 թ.
Ժամ
13:45–18:00
Վայր
ԼԻԴԵՐ
կոմպլեքս
Մասնակցություն
Պարտադիր գրանցմամբ

Հանդիպման մասին

Տեղեկատվական հանդիպումը նախատեսված է Վայք և Ջերմուկ համայնքների գյուղական շահառու բնակավայրերի բնակիչների, ֆերմերների, փոքր բիզնեսների, կանանց, երիտասարդների, տեղահանված անձանց, տեղական կազմակերպությունների և բնապահպանական ու տնտեսական զարգացման թեմաներով հետաքրքրված անձանց համար։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կստանան գործնական տեղեկատվություն կայուն գյուղատնտեսության, հողի և ջրային ռեսուրսների պահպանության, կենսաբազմազանության, վերականգնվող էներգիայի և բնությանը չվնասող եկամտաբեր գործունեության հնարավորությունների վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու բարձրարժեք հատապտղային մշակաբույսերի տնկիներ՝ առավելագույնը 10 հատ մեկ մասնակցի համար։

Հիմնական ուղղություններ

Ինչ թեմաներ են ներկայացվելու

1

Կայուն և կլիմայակայուն գյուղատնտեսություն

Հողի պահպանում, մշակաբույսերի բազմազանեցում, օրգանական գյուղատնտեսություն և կլիմայական ռիսկերի նվազեցում։

2

Կենսաբազմազանության պահպանություն

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, բուֆերային գոտիներ և համայնքների դերը բնության պահպանության գործում։

3

Ջրի և բնական ռեսուրսների կայուն օգտագործում

Ջրի խնայողություն, արդյունավետ ոռոգում, հողի բերրիության պահպանում և ռեսուրսների պատասխանատու կառավարում։

4

Վերականգնվող էներգիայի լուծումներ

Արևային էներգիայի և այլ էներգախնայող լուծումների կիրառումը գյուղական տնտեսություններում և փոքր բիզնեսներում։

5

Բնապահպանական եկամտի հնարավորություններ

Գյուղական տուրիզմ, տեղական արտադրանք, վերամշակում, մեղվաբուծություն, դեղաբույսեր և այլ կանաչ նախաձեռնություններ։

6

Մասնակցության հնարավորություններ

Ծրագրի առաջիկա դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ, համայնքային գործողություններ և աջակցման մեխանիզմներ։

Հանդիպման նպատակը

Մասնակիցներին տրամադրել  գործնական գիտելիքներ, ներկայացնել տեղական պայմաններում կիրառելի լուծումներ և աջակցել համայնքներում բնապահպանական ու տնտեսական նոր նախաձեռնությունների ձևավորմանը։

28 հուլիսի, 2026 թ.

Տեղեկատվական հանդիպման օրակարգ

13:45–14:00
Մասնակիցների գրանցում և ծանոթացում
14:00–14:15
Բացման խոսք , ծրագրի և  հանդիպման նպատակների ներկայացում
Ծրագրի թիմի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
14:15–14:45
Կայուն և կլիմայակայուն գյուղատնտեսություն
Հողի պահպանում, մշակաբույսերի բազմազանեցում, օրգանական գյուղատնտեսություն և կլիմայական փոփոխություններին հարմարվող մոտեցումներ։
Ներկայացնող՝ Նունե Դարբինյան
14:45–15:20
Բնության հատուկ պահպանվող տարածքներ և կենսաբազմազանության պահպանություն
Բնության պահպանության նշանակությունը, տեղական էկոհամակարգերը և համայնքների դերը կենսաբազմազանության պահպանության գործում։
Ներկայացնող՝ Լևոն Հարությունյան
15:20–15:35
Հարց ու պատասխան
15:35–16:00
Ջրի կայուն օգտագործում, արդյունավետ ոռոգում և էներգախնայող լուծումներ
Գյուղական տնտեսություններում ջրային և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործնական մոտեցումներ։
16:15–16:35
Սուրճի ընդմիջում 
16:35–17:10
Գյուղական համայնքների համար բնապահպանական եկամտի այլընտրանքային հնարավորություններ
Գյուղական տուրիզմ, տեղական արտադրանք, վերամշակում, մեղվաբուծություն, դեղաբույսեր և այլ կանաչ բիզնես գաղափարներ։
Ներկայացնող՝  Աննա Հովհաննիսյան
17:10–17:40
Բաց քննարկում և համայնքային գաղափարների ներկայացում
Մասնակիցների հարցեր, փորձի փոխանակում և տեղական նախաձեռնությունների հնարավոր ուղղությունների քննարկում։
Ներկայացնող՝  Նարեկ Գրիգորյան
17:40–18:00
Ամփոփում, առաջիկա քայլեր և ծրագրի գործողություններին մասնակցելու հնարավորություններ

Ովքեր կարող են մասնակցել

Հանդիպումը բաց է ծրագրային համայնքների բնակիչների, ֆերմերների, կոոպերատիվների, փոքր ձեռնարկությունների, կանանց և երիտասարդների, տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների, պետական և համայնքային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և թեմայով հետաքրքրված այլ անձանց համար։

Գյուղական բնակավայրերի բնակիչներ
Ֆերմերներ
Փոքր բիզնեսներ
Կանայք և տեղահանված անձինք 
Կոոպերատիվներ
ՀԿ-ներ և համայնքային կառույցներ
Մասնակցությունն անվճար է

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել

Տեղերի սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք նախապես լրացնել մասնակցության հայտը։ 

Գրանցվել մասնակցության համար 

Կապ և լրացուցիչ տեղեկություններ

Հանդիպման, գրանցման կամ ծրագրի առաջիկա գործողությունների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի թիմի հետ։

Ֆինանսավորում և իրականացում

 

Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։

Հայաստանում ծրագրի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է։

Հայաստանում ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից։

 

Ֆինանսավորող, նախաձեռնող և իրականացնող գործընկերներ

BMZ
ԱԿԲԱ բանկ
NABU
FPAN
Էկո-Գլոբ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը։
2026 թ. հուլիսի 28 · 14:00–18:00 · Վայքի մշակույթի տուն