Օգնություն թռչնին

FPAN «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում աշխատակիցները օգնության են հասել հյուծված քարարծվի։

2025 թ․ փետրվարի 4-ին՝ քաղաքացին ահազանգել է ՀՀ ԱԻՆ։ Մեր մասնագետները՝ կապ հաստատելուց հետո, արագ արձագանքել և շտապել են թռչնի գտնվելու վայր, ցուցաբերել անհրաժեշտ առաջին օգնություն։

Արծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ։ Սիրահավատ խնամքի և վերականգնողական գործընթացից հետո թռչունը կվերադառնա իր բնական միջավայր։

Շնորհակալություն ենք հայտնում բնակչին անտարբեր չլինելու համար և «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամին՝ արդյունավետ համագործակցության համար։