Օգնություն հյուծված քարարծվին

2025 թվականի փետրվարի 4-ին քաղաքացու ահազանգից հետո FPAN-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մասնագետներն օգնության են հասել հյուծված քարարծվին։

Թռչնին ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետև այն տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ՝ խնամքի և վերականգնման համար։

FPAN-ը շնորհակալություն է հայտնել ահազանգած բնակչին և հիմնադրամին՝ համագործակցության համար։