FPAN-ի կամավորներն օգնության են հասել վնասված կովկասյան գորշուկին

FPAN-ի կամավորները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերել են ավտոմեքենայի հարվածից վնասված կովկասյան գորշուկ։

Կենդանին տեղափոխվել է կլինիկա, այնուհետև՝ Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագետների հսկողության ներքո։

Վայրի կենդանիների անվտանգ տեղաշարժը

FPAN-ը Երևանի քաղաքապետարանին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը դիմել է՝ համալիրի ու Ծիծեռնակաբերդի հարակից ճանապարհներին կենդանիների անվտանգ տեղաշարժն ապահովող լուծումները դիտարկելու առաջարկով։ Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տեղեկությամբ, փորձագիտական աշխատանքով և համագործակցությամբ։