FPAN-ի կամավորները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերել են կովկասյան գորշուկ, որը վնասվել էր ավտոմեքենայի հարվածից։
Կամավորների արագ արձագանքի շնորհիվ կենդանին տեղափոխվել է կլինիկա, իսկ հետագայում՝ Երևանի կենդանաբանական այգի, որտեղ այժմ գտնվում է մասնագետների հսկողության ներքո։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է համալիրի և Ծիծեռնակաբերդի հարակից տարածքների կենսաբազմազանության կարևորությունը։ Տարածքում վայրի կենդանիների առկայությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել նրանց անվտանգ տեղաշարժի պայմաններին։
FPAN-ը դիմում է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ դիտարկելու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի և Ծիծեռնակաբերդի հարակից ճանապարհահատվածում կենդանիների անվտանգ տեղաշարժն ապահովող լուծումների հնարավորությունը։
FPAN-ը պատրաստ է աջակցել՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն, փորձագիտական աջակցություն և համագործակցության պատրաստակամություն՝ տարածքի կենսաբազմազանության պահպանման նպատակով։