Հայտերի ներկայացման հրավեր
Բուսաբանական ուսումնասիրության իրականացում Վայոց ձորի մարզում
«Հանուն Մարդկության և Բնության» հայկական ասոցիացիա (FPAN) ՀԿ-ն հրավիրում է համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներին և կազմակերպություններին ներկայացնել տեխնիկական և ֆինանսական առաջարկներ՝ Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների ծրագրային գյուղերի վարչական տարածքներում բուսաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար։
Հայտերի ներկայացման հրավերն իրականացվում է «Կենտրոնական Հայաստանում պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից։
Աշխատանքի նպատակը
Ուսումնասիրության նպատակն է իրականացնել ծրագրային տարածքի բուսականության և բուսատեսակների գնահատում՝ հիմնականում առկա գրականության, նախկին ուսումնասիրությունների և հասանելի տվյալների վերլուծության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական բացերի լրացման նպատակով իրականացնել նպատակային դաշտային այցելություններ։
Ուսումնասիրության արդյունքում պետք է ամփոփվի տարածքում հանդիպող կամ սպասվող բուսատեսակների և հիմնական բուսական համակեցությունների վերաբերյալ տեղեկատվությունը, առանձնացվեն պահպանության տեսանկյունից կարևոր տեսակներն ու կենսամիջավայրերը, ինչպես նաև մշակվեն գործնական առաջարկություններ՝ հետագա մոնիթորինգի և պահպանության միջոցառումների պլանավորման համար։
Աշխատանքի իրականացման վայրը
Վայոց ձորի մարզ, Վայք և Ջերմուկ համայնքների 19 ծրագրային գյուղերի վարչական տարածքներ։
Աշխատանքի ժամկետը
Հունիս – հոկտեմբեր 2026 թվական։
Աշխատանքի ծավալը
- 20 դաշտային աշխատանքային օր
- 6 աշխատանքային օր՝ տվյալների մշակման և վերջնական հաշվետվության պատրաստման համար
Կատարողին ներկայացվող հիմնական պահանջները
- Բուսաբանական ուսումնասիրությունների իրականացման փորձ
- Հայաստանի բուսականության և բուսատեսակների ճանաչման գիտելիքներ
- Գիտական և տեխնիկական աղբյուրների վերլուծության փորձ
- GPS/GNSS սարքերի կամ քարտեզագրական հավելվածների կիրառման հմտություններ
- Տվյալների մշակման, վերլուծության և մասնագիտական հաշվետվությունների պատրաստման կարողություն
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել
- Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության համառոտ ներկայացում
- Համապատասխան փորձի նկարագրություն
- Նմանատիպ իրականացված աշխատանքների ցանկ
- Ֆինանսական առաջարկ
Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 1-ը, ժամը 18:00։
Հայտերի ընդունման հասցե
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
Էլ․ փոստ՝ info@fpan.am
Էլեկտրոնային նամակի թեմայում խնդրում ենք նշել՝
Botanical Study – 1.2.1.1
Լրացուցիչ տեղեկությունների և տեխնիկական առաջադրանքը ստանալու համար կարող եք դիմել վերը նշված էլեկտրոնային հասցեով։
Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ կկապվեն։