Հանդիպման մասին
Տեղեկատվական հանդիպումը նախատեսված է Վայք և Ջերմուկ համայնքների գյուղական շահառու բնակավայրերի բնակիչների, ֆերմերների, փոքր բիզնեսների, կանանց, երիտասարդների, տեղահանված անձանց, տեղական կազմակերպությունների և բնապահպանական ու տնտեսական զարգացման թեմաներով հետաքրքրված անձանց համար։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կստանան գործնական տեղեկատվություն կայուն գյուղատնտեսության, հողի և ջրային ռեսուրսների պահպանության, կենսաբազմազանության, վերականգնվող էներգիայի և բնությանը չվնասող եկամտաբեր գործունեության հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու բարձրարժեք հատապտղային մշակաբույսերի տնկիներ՝ առավելագույնը 10 հատ մեկ մասնակցի համար։
Ինչ թեմաներ են ներկայացվելու
Կայուն և կլիմայակայուն գյուղատնտեսություն
Հողի պահպանում, մշակաբույսերի բազմազանեցում, օրգանական գյուղատնտեսություն և կլիմայական ռիսկերի նվազեցում։
Կենսաբազմազանության պահպանություն
Բնության հատուկ պահպանվող տարածքներ, բուֆերային գոտիներ և համայնքների դերը բնության պահպանության գործում։
Ջրի և բնական ռեսուրսների կայուն օգտագործում
Ջրի խնայողություն, արդյունավետ ոռոգում, հողի բերրիության պահպանում և ռեսուրսների պատասխանատու կառավարում։
Վերականգնվող էներգիայի լուծումներ
Արևային էներգիայի և այլ էներգախնայող լուծումների կիրառումը գյուղական տնտեսություններում և փոքր բիզնեսներում։
Բնապահպանական եկամտի հնարավորություններ
Գյուղական տուրիզմ, տեղական արտադրանք, վերամշակում, մեղվաբուծություն, դեղաբույսեր և այլ կանաչ նախաձեռնություններ։
Մասնակցության հնարավորություններ
Ծրագրի առաջիկա դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ, համայնքային գործողություններ և աջակցման մեխանիզմներ։
Հանդիպման նպատակը
Մասնակիցներին տրամադրել գործնական գիտելիքներ, ներկայացնել տեղական պայմաններում կիրառելի լուծումներ և աջակցել համայնքներում բնապահպանական ու տնտեսական նոր նախաձեռնությունների ձևավորմանը։
Տեղեկատվական հանդիպման օրակարգ
Ովքեր կարող են մասնակցել
Հանդիպումը բաց է ծրագրային համայնքների բնակիչների, ֆերմերների, կոոպերատիվների, փոքր ձեռնարկությունների, կանանց և երիտասարդների, տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների, պետական և համայնքային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և թեմայով հետաքրքրված այլ անձանց համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք նախապես լրացնել մասնակցության հայտը։
Կապ և լրացուցիչ տեղեկություններ
Հանդիպման, գրանցման կամ ծրագրի առաջիկա գործողությունների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի թիմի հետ։
Ֆինանսավորում և իրականացում
Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։
Հայաստանում ծրագրի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից։
Ֆինանսավորող, նախաձեռնող և իրականացնող գործընկերներ





2026 թ. հուլիսի 28 · 14:00–18:00 · Վայքի մշակույթի տուն