```

Կամավորական խմբերի հավաքագրում
Միացե՛ք Հայաստանի լեռնային գետերի պահպանությանը
Հավաքագրում ենք կամավորական խմբեր Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից՝ Սևանա լիճը սնուցող գետերի մաքրման և պահպանության աշխատանքներին մասնակցելու համար։
Ծրագրի նպատակն է
Աջակցել Սևանա լիճը սնուցող 5 լեռնային գետերի պահպանությանը՝ ուժեղացնելով տեղական համայնքների, քաղաքացիական հասարակության և բնապահպանական նախաձեռնությունների կարողությունները։
Ի՞նչ է նախատեսվում ծրագրի շրջանակում
1 | Վերապատրաստումներ Կամավորական խմբերի համար կիրականացվեն վերապատրաստումներ՝ գետերի էկոհամակարգերի, թափոնների կառավարման և համայնքային նախաձեռնությունների կազմակերպման վերաբերյալ։ |
2 | Մաքրման ակցիաներ Կկազմակերպվեն մաքրման ակցիաներ ծրագրում ընդգրկված գետափնյա և ջրային տարածքներում։ |
3 | Փորձի փոխանակում Կիրականացվեն փորձի փոխանակման հանդիպումներ տարբեր կամավորական խմբերի միջև։ |
4 | Մրցույթ կամավորական խմբերի միջև Հաղթող թիմը կստանա անակնկալ նվեր և COP 2026-ին մասնակցելու հնարավորություն։ |
Կազմակերպությունը կապահովի
| ✓ Մասնագիտական վերապատրաստում | ✓ Տրանսպորտ |
| ✓ Սնունդ | ✓ Անհրաժեշտ գործիքներ և պարագաներ |
Ովքե՞ր կարող են դիմել
Սպասում ենք առնվազն 10 մասնակցից բաղկացած կամավորական խմբերի՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից։
Գավառագետ Մասրիկ Արգիճի Հերհեր Արփա
Տարիքային սահմանափակում չկա։
Միացե՛ք նախաձեռնությանը
Ստեղծե՛ք ձեր կամավորական խումբը և լրացրե՛ք մասնակցության հայտը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 10 օգոստոսի, 2026 թ.
Ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և GRÜNE LIGA Berlin e.V. կազմակերպությունների համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
```