Գիշանգղերի երկար ճանապարհորդությունը դեպի հարավ

Հայաստանում նշադրված երեք գիշանգղեր շարունակել են իրենց միգրացիոն ճանապարհորդությունը դեպի հարավ՝ անցնելով հազարավոր կիլոմետրեր տարբեր երկրներով և տարածաշրջաններով։

Արբանյակային հետևման տվյալների համաձայն՝ թռչուններից երկուսն այժմ գտնվում են Սաուդյան Արաբիայի տարածքում, իսկ ամենաերկար ճանապարհն անցած գիշանգղը հասել է մինչև Քենիա՝ հաղթահարելով ավելի քան 4000 կմ։

Այս ուսումնասիրությունները կարևոր նշանակություն ունեն գիշանգղերի միգրացիոն ուղիների, վարքագծի և պահպանության համար։ Մասնագետները շարունակում են հետևել թռչունների տեղաշարժերին և սպասում են նրանց անվտանգ վերադարձին։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը համագործակցության համար։