Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր

Գյուղական տուրիզմը զբոսաշրջության այն ձևն է, որը հնարավորություն է տալիս այցելուներին բացահայտել գյուղական կյանքը, տեղական մշակույթը, ավանդույթներն ու բնությունը։ Այն ներառում է կացություն գյուղական բնակավայրերում, տեղական սննդի փորձառություն, գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավվածություն և ակտիվ հանգիստ բնության գրկում։

Հայաստանը, իր բազմազան լանդշաֆտներով, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և գյուղական յուրահատուկ կոլորիտով, ունի մեծ ներուժ գյուղական տուրիզմի զարգացման համար։ Այս ոլորտը կարևոր դեր է խաղում ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլև գյուղական համայնքների տնտեսական ակտիվացման և բնակչության եկամուտների աճի գործում։

Գյուղական տուրիզմը նպաստում է տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մշակութային արժեքները։ Այն ստեղծում է նոր աշխատատեղեր, խթանում փոքր բիզնեսի զարգացումը և նպաստում համայնքների կայուն զարգացմանը։


Ծրագրի մասին

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին։

2026 թվականից ծրագիրը շարունակվում է NABU-ի և ACBA Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ, իսկ իրականացնող կազմակերպությունն է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN)։

Ծրագրի կարևոր առաքելություններից մեկն է խթանել «կանաչ» և կայուն գյուղական տուրիզմի զարգացումը՝ ապահովելով բնական ռեսուրսների պահպանությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և համայնքներում էկոլոգիապես պատասխանատու գործելակերպի ձևավորումը։

Այսօր ծրագիրը ներառում է ավելի քան 30 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։

Ծրագրի շրջանակում իրականացված վերապատրաստումներին մասնակցել է ավելի քան 500 մարդ։

Ավելի քան 50 միջազգային տուրիստական գործակալություններ, բլոգերներ և լրագրողներ այցելել են Հայաստան՝ բացահայտելու երկրի գյուղական տուրիզմի ներուժը։


Ծրագրի հիմնական նպատակները

  • Զարգացնել գյուղական տուրիզմը Հայաստանի համայնքներում
  • Աջակցել տեղաբնակներին՝ ստեղծելու և զարգացնելու տուրիստական բիզնես նախաձեռնություններ
  • Խթանել գյուղական համայնքների տնտեսական ակտիվությունը
  • Զարգացնել միջազգային համագործակցությունը և բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը
  • Խթանել «կանաչ» և էկոլոգիապես պատասխանատու տուրիզմը
  • Ստեղծել նոր եկամտի աղբյուրներ և աշխատատեղեր գյուղական բնակչության համար

Ծրագրի շրջանակում պարբերաբար հայտարարվում են մրցույթներ, որոնց հաղթողները ստանում են դրամաշնորհային աջակցություն։


Կապ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգողի հետ՝

Նարեկ Գրիգորյան
📞 +374 93 420062
📧 narek.grigoryan@fpan.am