FPAN-ը վերսկսում է կորպորատիվ բնապահպանական ծրագրերի իրականացումը՝ հնարավորություն ստեղծելով ընկերությունների համար ներգրավելու իրենց աշխատակիցներին բնապահպանական և սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններում։
Ծրագրի շրջանակներում մասնակից թիմերը կմասնակցեն ընտրված տարածքի մաքրման ակցիայի, հավաքագրված աղբի տեսակավորման և բնապատկերային կտավի ստեղծման աշխատանքներին։
Նախաձեռնությունը միավորում է բնապահպանական պատասխանատվությունը, թիմային աշխատանքը և կորպորատիվ մշակույթի զարգացումը՝ նպաստելով աշխատակիցների ակտիվ ներգրավվածությանը և ESG/CSR արժեքների ամրապնդմանը։
Ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատակիցների բնապահպանական գիտակցությունը, խթանել թիմային համագործակցությունը, ամրապնդել միջանձնային և կորպորատիվ կապերը, ինչպես նաև ձևավորել ընկերության սոցիալական պատասխանատվության ավելի տեսանելի ներկայություն։
Մասնակիցները ստանում են մասնակցության վկայական և կամավորի անձնագիր։
FPAN-ի կորպորատիվ կամավորական ծրագրերը կառուցվում են յուրաքանչյուր ընկերության կարիքներին համապատասխան՝ նպատակ ունենալով զարգացնել առողջ կորպորատիվ մշակույթ և ձևավորել երկարաժամկետ դրական ազդեցություն։
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 94 488785 հեռախոսահամարին կամ գրել մեզ։