
Մրցույթ · Մաքուր ապագա
Ձայներ լեռնային գետերից
Ամեն լեռնային գետ ունի իր պատմությունը։ Հիմա հերթը ձերն է՝ պատմել այն։ Հայտարարում ենք «Ձայներ լեռնային գետերից» մրցույթը՝ «Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագրի շրջանակներում։
Մրցույթի կատեգորիաներն են
1 | Տեսանյութեր |
2 | Լուսանկարների պատմություններ / ֆոտոշարքեր |
3 | Հոդվածներ |
Ովքե՞ր կարող են մասնակցել
1 | Ծրագրի կամավորական խմբերը |
2 | Լրագրողներ և բլոգերներ |
3 | Ցանկացած խումբ կամ անհատով կիրականացնի մաքրման ակցիա լեռնային գետերի ափին և կպատմի հանրությանը այդ մասին, ինչպես նաև կհրապարակի հոդված՝ ներկայացնելով խնդիրը և ընդգծելով լեռնային գետերի պահպանության կարևորությունը։ |
Բովանդակության թեմաները
Կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում՝
- բնապահպանական կամավորության կարևորությամբ,
- լեռնային գետերի էկոլոգիական նշանակությամբ,
- պլաստիկի տեսակավորման և վերամշակման կարևորությամբ,
- գետերի մաքրության և պահպանության խնդիրներով։
Յուրաքանչյուր կատեգորիայում կընտրվի մեկ հաղթող։ Գնահատվելու է ինչպես կրթական բաղադրիչը, այնպես էլ դիտումների քանակը։
Մրցանակ
Յուրաքանչյուր հաղթող խումբ, անհատ կամ լրագրող կստանա պրոֆեսիոնալ տեխնիկա՝ ապագայում ավելի որակյալ կրթական կոնտենտ ստեղծելու համար։
Կամավորական խմբերը նաև հնարավորություն կունենան ծրագրի աջակցությամբ մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին։
Մասնակցության պայմաններ
Առաջին երկու կատեգորիաների դեպքում՝
Սոցիալական ցանցերի հրապարակումների դեպքում (կատեգորիա 1, 2) նշե՛ք FPAN-ի Facebook կամ Instagram էջը (fpan.am)
Պարտադիր հեշթեգներ՝ #fpan #cleanfuture2026
Հրապարակման/հոդվածի նկարագրության վերջում ավելացրե՛ք հետևյալ գրառումը՝
Հոդվածի դեպքում հղումը ուղարկե՛ք info@fpan.am էլ․ հասցեին՝ նշելով հոդվածի հեղինակի անունը և տրամադրելով կոնտակտային տվյալ։
Յուրաքանչյուր խումբ կամ անհատ կարող է մասնակցել մի քանի կատեգորիայի շրջանակներում։
Վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 10 ներառյալ։