Անվճար RESILAND դասընթացներ Սյունիքի մարզում

Կոմպասս ՀԿ-ն և FPAN ՀԿ-ն ընդունում են հայտեր «RESILAND - Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրի» անվճար դասընթացներին։ Նպատակն է սովորեցնել բնական պաշարների կայուն օգտագործում և աջակցել լրացուցիչ եկամտի աղբյուրների ստեղծմանը։

Լրացնել մասնակցության հայտը →

Ովքեր կարող են դիմել

Ծրագրում ընդգրկված 9 բնակավայրերի 18 տարին լրացած բնակիչները՝ Կապան, Վանեք, Ձորաստան, Անտառաշատ, Առաջաձոր, Վերին Խոտանան, Եղեգ, Շրվենանց, Օխտար։

Առաջնահերթություն կտրվի կանանց և երիտասարդներին։

Ինչ կսովորեք

  • Դեղաբույսերի, վայրի պտուղների և հատապտուղների պատասխանատու հավաք, չորացում և վերամշակում։
  • Մեղվաբուծություն։
  • Էկոտուրիզմ, արշավային երթուղիներ և տնային հյուրընկալություն։
  • Տեղական արտադրանքի իրացում և փոքր բիզնեսի հիմունքներ։

Վայրը և ժամանակացույցը

Վայրը և հասանելի ժամանակացույցը կտրամադրվեն գրանցված մասնակիցներին։ Ընտրված մասնակիցների հետ կկապվեն հեռախոսով։

Դրամաշնորհային հնարավորություն

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհների։ Դասընթացի ավարտն ինքնին դրամաշնորհի տրամադրում չի երաշխավորում։

RESILAND · Ֆինանսավորողներ և գործընկերներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, GEF, Շվեդիա, Համաշխարհային բանկ, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ, ԿոմպասսFPAN logo

Ֆինանսական աջակցություն՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, Համաշխարհային բանկ և Շվեդիա։ Իրականացնողներ՝ Կոմպասս ՀԿ և FPAN։

Սույն հրապարակումը պատրաստվել է «RESILAND - Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրի» շրջանակներում՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման մեջ ամփոփված տեղեկատվության և արտահայտված տեսակետների համար պատասխանատվությունը կրում են իրականացնող կազմակերպությունները (Կոմպասս ՀԿ և FPAN ՀԿ), և դրանք որևէ կերպ պարտադիր չէ, որ արտացոլեն դոնոր կազմակերպությունների կամ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական դիրքորոշումը։

Հայտարարության պաստառը
RESILAND դասընթացների պաստառ
Սկզբնական հայտարարության պաստառը։