Գյուղական Տուրիզմի Դասընթացներ

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
Գործնական դասընթացներ հյուրատների համար

Հայտարարում ենք գյուղական և կանաչ զբոսաշրջության դասընթացներ Հայաստանի բոլոր մարզերում գործող հյուրատների համար։ Դասընթացները կանցկացվեն Վայոց ձորում, Արագածոտնում և Գեղարքունիքում։

Ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկանց և բնության» հայկական ասոցիացիայի (FPAN) և ԱԿԲԱ Ֆեդերացիայի կողմից՝ NABU-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ։
15
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Վայոց ձոր
16
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Արագածոտն
20
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Գեղարքունիք
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր դասընթաց՝ 6 ժամ
ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍ
Մասնակիցները դասընթացի անցկացման վայր են հասնում սեփական միջոցներով և իրենց հաշվին։
Ո՞վ կարող է մասնակցել

Դասընթացին կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերում գործող հյուրատների սեփականատերերը կամ կառավարիչները՝ գրանցվելիս ընտրելով դասընթացի անցկացման երեք վայրերից իրենց հարմար տարբերակը։ Մասնակցության պարտադիր պայմանն է՝ հյուրատունը պետք է ունենա հյուրերի տեղավորման համար նախատեսված առնվազն 4 առանձին սենյակ։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գիտելիք և գործնական աշխատանք

Մասնակիցները ոչ միայն կստանան օգտակար գիտելիքներ, այլև մասնագետների օգնությամբ կգնահատեն իրենց հյուրատան ներկա վիճակը, կբացահայտեն դրա ուժեղ կողմերն ու զարգացման կարիքները։

1
Գյուղական և կանաչ զբոսաշրջություն
Ի՞նչ է գյուղական և կանաչ զբոսաշրջությունը, և ինչպե՞ս կարող է այն օգնել հյուրատանը առանձնանալ մյուսներից։
2
Հյուրի փորձառություն
Ի՞նչն է կարևոր հյուրի համար՝ առաջին կապից ու ընդունելությունից մինչև կացություն, տեղական սնունդ և համայնքում անցկացրած ժամանակ։
3
Կանաչ լուծումներ հյուրատան համար
Ինչպե՞ս ավելի խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան և այլ ռեսուրսները՝ միաժամանակ բարելավելով ծառայության որակը։
4
Սեփական հյուրատան գործնական գնահատում
Մասնակիցները հատուկ գնահատման ձևի միջոցով կդիտարկեն իրենց հյուրատունը և կբացահայտեն բարելավման հիմնական ուղղությունները։
5
Ստեղծի՛ր պատմություն՝ հյուրերին գրավելու համար
Ինչպե՞ս հյուրատան, ընտանիքի, համայնքի, բնության և տեղական ավանդույթների իրական պատմությունը դարձնել հետաքրքիր ու հիշվող բովանդակություն, որը կգրավի նոր հյուրերի։
Հյուրատների աջակցության մրցույթ

Դասընթացների ավարտին մասնակից հյուրատների համար կհայտարարվի աջակցության մրցույթ։ Մրցույթի պայմանները, դիմելու կարգը և գնահատման չափանիշները կներկայացվեն դասընթացի ընթացքում։

Գրանցում՝ մինչև սեպտեմբերի 13-ը

Մասնակցության հայտը պետք է լրացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը՝ ներառյալ։ Դասընթացների անցկացման ճշգրիտ վայրի և ժամի մասին գրանցված մասնակիցներին կտեղեկացնենք լրացուցիչ։

Գրանցվել դասընթացին  →