Գործնական դասընթաց

Գրանցումը բաց է | Մեկնարկը՝ սեպտեմբերի 30-ին

Մարքեթինգի գործնական դասընթաց

Գործնական գիտելիքներ՝ տեղական արտադրանքի, ծառայությունների և փոքր բիզնեսների առաջխաղացման համար։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում և գյուղական համայնքներում աղքատության նվազեցում» ծրագրի շրջանակում մեկնարկում է մարքեթինգի գործնական դասընթացը։ Առաջին դասընթացը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 30-ին։

Դասընթացի մասին

Դասընթացը նպատակ ունի մասնակիցներին փոխանցել գործնական գիտելիքներ, որոնք կօգնեն հասկանալ իրենց հաճախորդներին, ավելի ճիշտ ներկայացնել արտադրանքը կամ ծառայությունը, ընտրել առաջխաղացման արդյունավետ ուղիներ և մեծացնել վաճառքի հնարավորությունները։ Դասընթացի ընթացքում համառոտ կանդրադառնանք նաև հաճախորդների և հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը։

Արտադրանքի կամ ծառայության ճիշտ ներկայացում
Թիրախային հաճախորդների ճանաչում
Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցություն
Առաջխաղացում և տեսանելիություն

Ովքե՞ր կարող են մասնակցել

Դասընթացին կարող են դիմել ծրագրի թիրախային 19 բնակավայրերի բնակիչները, որոնք արդեն իրականացնում են կամ ցանկանում են սկսել եկամտաբեր գործունեություն։ Մասնակցությունը նախատեսված է՝

  • գործող և նորաստեղծ փոքր բիզնեսների ներկայացուցիչների,
  • կոոպերատիվների անդամների և ստեղծվող կոոպերատիվների նախաձեռնող խմբերի,
  • ֆերմերների և տեղական արտադրողների,
  • ձեռնարկատիրական գաղափար կամ համայնքային տնտեսական նախաձեռնություն ունեցող անձանց համար։

Ծրագրի թիրախային բնակավայրերը

Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի, Գնդեվազ, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Կապույտ, Կարմրաշեն, Կեչուտ, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Փոռ և Հերհեր։

Գրանցումն արդեն բաց է

Մասնակցության տեղերը սահմանափակ են։ Խնդրում ենք նախապես լրացնել գրանցման հայտը։ Հայտերի ուսումնասիրությունից հետո ծրագրի թիմը կապ կհաստատի ընտրված մասնակիցների հետ և կտրամադրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։

Գրանցվել

Ծրագրի մասին

Ծրագիրն իրականացվում է Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների 19 գյուղական բնակավայրերում՝ նպաստելով բնական ռեսուրսների կայուն կառավարմանը, կենսաբազմազանության պահպանությանը և տեղական տնտեսական հնարավորությունների զարգացմանը։

Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և ԱԿԲԱ բանկի աջակցությամբ։ Հայաստանում ծրագիրն իրականացնում են «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունները։

Ֆինանսավորող և գործընկեր կազմակերպություններ

BMZ
ԱԿԲԱ բանկ
NABU
FPAN
Էկո-Գլոբ